Հալեպի ազատագրումը կարևորագույն քայլ է Սիրիայում խաղաղության վերականգնման համար. Ռոհանի


Հալեպի ազատագրումը կարևորագույն քայլ է Սիրիայում խաղաղության վերականգնման համար. Ռոհանի
Հունվար 18 22:15 2017

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հալեպի ազատագրումն ու հրադադարի ռեժիմի հաստատումը համարել է կարևորագույն քայլեր Սիրիայում կայունության ու խաղաղության վերականգնման համար։

Ռոհանին այդ հայտարարությունն արել է Սիրիայի վարչապետ Իմադ Մոհամմադ Դիբ Համիսի հետ հանդիպման ժամանակ. «Հուսով ենք, որ Աստանայի առաջիկա հանդիպումը հող կնախապատրաստի միջսիրիական իրական բանակցությունների մեկնարկի համար և կհանգեցնի լավ արդյունքների։

Սիրիայի բոլոր ընկերների գլխավոր նպատակը կայունության ու խաղաղության հաստատումն է, որի արդյունքում Սիրիայի ժողովուրդը կարող է որշում ընդունել իր իսկ ապագայի վերաբերյալ։

Իրանը շարունակելու է աջակցել Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը, տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար»։

Սիրիայի վարչապետն իր հերթին երախտագիտություն է հայտնել Իրանի կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար.

«Մենք ողջունում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն ու որոշում, որոնք ուղղված են Սիրիայում խաղաղության ու անվտանգության վերականգնմանը»։ Հունվարի 23-24-ին Աստանայում անցկացվելու են միջսիրիական բանակցություններ։