2016 թվականին SOCAR-ն նավթարդյունահանումը կրճատել է 8 տոկոսով


2016 թվականին SOCAR-ն նավթարդյունահանումը կրճատել է 8 տոկոսով
Հունվար 18 22:07 2017

Business Georgia-ի փոխանցմամբ՝ 2016 թվականին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) արդյունահանել է 7.522.400 տոննա նավթ, որը 7.8 տոկոսով զիջում է 2015 թվականի ցուցանիշին։

Այդ մասին նշված է SOCAR-ի պաշտոնական կայքում տեղ գտած հաշվետվությունում։ 2016 թվականի դեկտեմբերին SOCAR-ի նավթարդյունահանումը կազմել է 585.900 տոննա, մինչդեռ նավթարդյունահանման գագաթնակետը գրանցվել է հունվարին՝ 647.000 տոննա։