Չինաստանից առաջին բեռնատար գնացքը Ռուսաստանի տարածքով հասել է Լոնդոն


Չինաստանից առաջին բեռնատար գնացքը Ռուսաստանի տարածքով հասել է Լոնդոն
Հունվար 18 21:38 2017

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Չժեցզյան նահանգի Իու քաղաքից առաջին բեռնատար գնացքը ժամանել է Լոնդոն։ Այդ մասին հայտնել է InterRail Holding AG օպերատորը։

Գնացքը ավելի քան 12.000 կիլոմետր երթուղին հաղթահարել է 18 օրում՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի, Բելգիայի ու Ֆրանսիայի տարածքներով։

Այդպիսով՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը դարձավ Եվրոպայի 15-րդ քաղաքը, որում Չինաստանը ներկա դրությամբ իրականացնում է երկաթուղային բեռնափոխադրումներ։

Չինաստանից երկաթուղային ճանապարհով Լոնդոն հասցվել է տեքստիլ արտադրանք։ Գնացքի բեռի մի մասը նախատեսվել է Գերմանիայի Դույսբուրգ քաղաքի ձեռնարկության համար և գնացքը մասնակի բեռնաթափվել է այնտեղ։



loading...