Իմունիտետը ամրապնդելու 6 եղանակ


Իմունիտետը ամրապնդելու 6 եղանակ
Հունվար 18 21:33 2017

Կլիմայի կտրուկ փոփոխությունը, սթրեսը, ճանապարհորդությունները և առողջության համար այլ էքստրեմալ իրավիճակները թուլացնում են մեր իմունիտետը: Շատ կարևոր է իմանալ`ինչպես ամրապնդել օրգանիզմը և խուսափել մրսածության կրկնվող սիմպտոմներից: Հարկավոր է հիշել, որ բուժման բացակայությունը կարող է հանգեցնել խրոնիկ հիվանդությունների և առաջացնել բարդություններ: Ձեզ ենք ներկայացնում իմունիտետն ամրապնդող 6 մատչելի եղանակները:

Ջուր

Ջուրը իմունիտետի ամրապնդման ամենապարզ և մատչելի եղանակն է: Այն մաքրում և խոնավեցնում է օրգանիզմը: Եվ բոլոր նրանք, ովքեր մտածում են իրենց առոջության մասին, մշտապես իրենց մոտ պետք է պահեն 1 շիշ չգազավորված կամ հանքային ջուր:

Պետք է օրինակ վերցնել սպորտսմեններից կամ առողջ ապրելակերպի ջատագովներից. հարկավոր է ամեն օր խմել բավարար քանակությամբ ջուր: Բացի դրանից օրը պետք է սկսել 1 բաժակ տաք ջուր խմելով: Դա օրգանիզմը մաքրում է տոքսիններից: Բայց կարևոր է հիշել, որ ջուր ցանկալի չէ խմել ուտելու ընթացքում, որովհետև դա բարդացնում է մարսողության գործընթացը:

Ձիթապտղի յուղ և կիտրոն

Իմունիտետն ամրապնդող հնագույն եղանակ է ձիթայուղի և կիտրոնի հյութի խառնուրդը:

Այն բարելավում է մեր մարմնի 2 հիմնական օրգանների` լյարդի և լեղուղու աշխատանքը: Օրը սկսելու լավագույն տարբերակը 1 բաժակ տաք ջուր խմելուց հետո 1-ական ճաշի գդալ սառը զտված ձիթայուղի (extra virgin) և կիտրոնի հյութի խառնուրդի ընդունումն է: Այս համակցությունը խթանում է լյարդի աշխատանքը և ամենօրյա գործածման դեպքում օրգանիզմը մաքրում լեղաքարերից:

Խնձորի քացախ և սոդա

Առողջարար հատկություններով է օժտված մի բաժակ ջրից, 1 ճ/գ էկոլոգիապես մաքուր խնձորի քացախից և մի պտղունց սոդայից բաղկացած խմիչքը: Այս խառնուրդը հիանալի կերպով մեր օրգանիզմը մաքրում է զանազան վնասակար նյութերից: Սա պետք է ընդունել յուրաքանչյուր ճաշից կամ ընթրիքից 1 ժամ առաջ:

Արևածաղկի յուղ

Շատ օգտակար է բերանի խոռոչի` արևածաղկի յուղով ողողումը: Վերջինս պայքարում է բակտերիաների դեմ և լուծում կարիեսի, գինգիվիտի, խոցերի, բերանի տհաճ հոտի և շատ այլ խնդիրներ: Բացի դրանից, այս եղանակով մենք օգնում ենք մեր մարսողության համակարգին` կանխելով տարատեսակ տոքսինների և այլ վնասակար նյութերի` բերանի լորձաթաղանթից դեպի աղեստամոքսային տրակտ ներթափանցումը: Վերոբերյալ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ընդամենը ամեն օր` առավոտյան` նախաճաշից առաջ, բերանը ողողել բարձրորակ արևածաղկի յուղով:

Սխտոր և երիտասարդ մնալու տիբեթյան գաղտնիքներ

Դեռևս հնագույն ժամանակներից սխտորն իմունիտետի ամրապնդման բնական եղանակների առաջատարն է, սակայն երևի քչերը գիտեն սիրտ-անոթային համակարգի վրա նրա հիանալի ազդեցության մասին:

Իհարկե, անվիճելի է սխտորի` տհաճ հոտ ունենալու և մի շարք դեպքերում օրգանիզմի կողմից այն չընդունելու հանգամանքը: Այս դեպքում խորհուրդ է տրվում սխտորն օգտագործել բնական հումքի հիման վրա ստեղծված դեղահաբերի և դեղապատիճների տեսքով: Բոլոր նրանց, ովքեր չունեն հակացուցումներ, մենք առաջարկում ենք սխտորաբուժության`բավականին պարզ, բայց շատ էֆեկտիվ տիբեթյան հայտնի կուրսը:

Պետք է վերցնել սխտորի խյուս և սպիրտ, խառնել և այն մութ տեղում թրմել 10 օր: Թուրմ օժտված է երտասարդացման հրաշագործ զորությամբ և շատ լավ մաքրում է անոթները:

Բուժման այս կուրսը պետք է կրկնել 5 տարին մեկ: Դառնությունը` որպես լյարդի օգնական :Գիշերը լյարդի հանգստի և վերականգնման ժամանակահատվածն է: Լյարդը շատ զգայուն է բացասական էմոցիաների , վնասակար սովորությունների, թերսնման նկատմամբ: Այդ իսկ պատճառով լյարդը չծանրաբեռնելու նպատակով երեկոյան հարկավոր է ընդունել թեթև սնունդ և նրանում ընդգրկել հատկապես դառնահամ մթերքներ և օրինակ` խատուտիկի թուրմ: Այս պարզ եղանակը նպաստում է քնի որակի լավացմանը, վերականգնում է օրգանիզմի էներգիան և բարելավում լյարդի աշխատանքը: 



loading...