Մադրիդում հայկական դպրոց է բացվել


Մադրիդում հայկական դպրոց է բացվել
Հունվար 18 21:23 2017

Մադրիդում Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոց է բացվել: Ինչպես հաղորդում է Horizon Weekly-ն, Իսպանիայում բնակվող երեխաներն այսուհետ հայոց լեզուն պահպանելու և հայոց մշակույթն ու պատմությունը սովորելու հնարավորություն կունենան:

Ինչպես ընդգծել են դպրոցի ուսուցիչները, դպրոցի հիմնական նպատակն է երկրում բնակվող հայ երեխաներին հայերեն սովորեցնել և օգնել պահպանել իրենց մայրենի լեզուն, գրականությունը և չմոռանալ արմատները:

Դպրոցում նաև հայկական երաժշտության, պարի ինչպես նաև նկարչության դասեր կանցկացվեն: Ուսուցիչները նաև Հայոց եկեղեցու պատմության դասեր կտան երեխաներին:



loading...