Շոկոլադե էկլերներ.բաղադրատոմս


Շոկոլադե էկլերներ.բաղադրատոմս
Հունվար 18 21:13 2017

Բաղադրությունը՝

Ջուր-1 բաժակ

Ձու-4 հատ

Շաքարավազ-1 ճաշի գդալ

Կարագ-100 գրամ

Ալյուր-200 գրամ

Շաքարավազ-1 ճաշի գդալ

Աղ-1 պտղունց

Կրեմի բաղադրությունը՝

Կարագ-100 գամ

Օսլա-80 գրամ

Վանիլ-1 ճաշի գդալ

Աղ-1 պտղունց

Կաթ-2 բաժակ

Ձու-2 հատ

Շաքարավազ-120 գրամ

Գլազուր՝

Սերուցք-1 բաժակ

Մուգ շոկոլադ- 1 տուփ

Պատրաստման եղանակը՝

Շաքարավազը, աղը և 1 բաժակ ջուրը խառնել իրար, ապա ավելացնել կարագը և դնել կրակի վրա: Ընթացքում ավելացնել ալյուրը: Լավ խառնել, որպեսզի միատարր և պինդ զանգված ստանալ՝ գնդակի նման:

Զանգված լցնել միջին ափսեի մեջ և միքսերով հարել: Ընթացքում 4 հատ ձուն լցնել մեջը ու կրկին լավ հարել: Ապա խմորը երկարավուն կտրատել: Դնել թավայի մեջ և 200 ջեռոցում 20 րոպե:

Շաքարավազը և կաթը լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա, ապա ավելացնել օսլան, աղը: Ապա ձուն միքսերով հարել և լցնել կաթով զանգվածի վրա, լավ խառնել: Թողնել եռա, որպեսզի պինդ զանգված ստանալ: Քամիչով անցկացնել: Ապա ավելացնել կարագն ու վանիլինը: Եվ միքսերով հարել: Դնել սառնարան մի քանի րոպե: Խմորը մեջտեղից բաժանել երկու մասի և կրեմը լցնել մեջը:

Սերուցքը դնել կրակի վրա և երբ եռա հանել կրակի վրայից ու շոկոլադը լցնել վրան: Կրկին դնել կրակի վրա և լավ խառնել:

Գլազուրը լցնել էկլերների վրա: