Աշխարհի գլխավոր աստղը ներկա է լինելու. Թրամփը մեկնաբանել է իր երդմնակալության բոյկոտը


Աշխարհի գլխավոր աստղը ներկա է լինելու. Թրամփը մեկնաբանել է իր երդմնակալության բոյկոտը
Հունվար 18 21:06 2017

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հումորով է վերաբերվում մի շարք ամերիկացի քաղաքական գործիչների և հոլիվուդյան աստղերի` իր երդմնակալությանը չմասնակցելու որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Fox News-ը, Թրամփն ասել է.«թող չգան, այնպես էլ տեղերը չեն բավականացնում: Միայն թե թող վերադարձնեն տոմսերը»:
Իսկ ի պատասխան այն հարցի, թե ինչպես է վերաբերվում այդ քայլին` ԱՄՆ նորընտիր նախագահը նշել է. «աշխարհի գլխավոր աստղն այնտեղ է լինելու»: Նա հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ ասելով ինքն իրեն նկատի ուներ թե ոչ, սակայն հիշեցրել է, որ արարողությանը ներկա է լինելու նաև գործող նախագահ Բարաք Օբաման: