Աշակերտներից մեկը կրակ է բացել Մեքսիկայի ամերիկյան քոլեջում. կան վիրավորեր


Աշակերտներից մեկը կրակ է բացել Մեքսիկայի ամերիկյան քոլեջում. կան վիրավորեր
Հունվար 18 20:57 2017

Մեքսիկայի հյուսիսային Մոնտերեյ քաղաքի հանրակրթական դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով առնվազն երեք մարդ վիրավորվել է: Այս մասին հաղորդում է The Independent-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:

Մեքսիկացի պաշտոնյաների խոսքով` երեք մարդ լուրջ վիրավորում է ստացել: Հայտնի է, որ հրաձգությունը սկսել է աշակերտներից մեկը` վիրավորելով ուսուցչին, իրեն և ևս մեկ աշակերտի: