Իտալիայի վարչապետը հնարավոր է համարում ԻՊ-ի դեմ հաղթանակը մինչև տարեվերջ


Իտալիայի վարչապետը հնարավոր է համարում ԻՊ-ի դեմ հաղթանակը մինչև տարեվերջ
Հունվար 18 20:25 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարող է ոչնչացվել մինչև ընթացիկ տարվա ավարտը:


ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին չորեքշաբթի հայտարարել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո: «2017 թվականը կարող է դառնալ այն տարին, երբ մենք կկարողանանք ռազմական հաղթանակ տանել ԻՊ-ի նկատմամբ», - ասել է իտալացի վարչապետը:

Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակը դեռ չի նկանակում ահաբեկչական սպառնալիքի ամբողջական վերացում ընդհանուր առմամբ: «Այդ իսկ պատճառով մենք ապագայում նույնպես պետք է սերտ համագործակցենք այս ուղղությամբ», - հավելել է իտալացի գործիչը: