Որն է երեխաների մոտ ասթմայի առաջացման պատճառը


Որն է երեխաների մոտ ասթմայի առաջացման պատճառը
Հունվար 18 20:15 2017

Ըստ վերջերս անցկացված հետազոտության, հղիության ընթացքում մի քանի անգամ հարբուխ ունեցած կանանց երեխաների մոտ ասթմայի առաջացման հավանականությունը մեծ է: Գերմանացի հետազոտողները հետևել են 526 երեխաների և հարցազրույց են վերցրել ծնողներից հղիության ընթացքում: Արդյունքում պարզվել է, որ կանայք, ովքեր հղիության ընթացքում մրսածության նշաններ են ունեցել 2-3 անգամ, ավելի հակված են ունենալու երեխաներ, ովքեր մինչև 5 տարեկան տառապում են ասթմայով: Պարզվում է, որ հարբուխի ժամանակ մայրերի կողմից օգտագործված որևէ դեղ պաշտպանիչ ազդեցություն չի ունենում երեխայի համար:

Այս հետազոտության հեղինակներից Սաբինա Իլլին նշել է, որ ուսումնասիրությունն, այսպես կոչված, դիտման ձևով է իրականացվել, և բժշկական հետազոտություն նչի անցկացվել: Հետևաբար պնդել, որ մրսածությունից խուսափելու դեպքում կանայք չեն ունենա ասթմայով հիվանդ երեխա, հնարավոր չէ: