Սեյրան Օհանյանի անունով կեղծ էջեր են ստեղծվել


Սեյրան Օհանյանի անունով կեղծ էջեր են ստեղծվել
Հունվար 18 20:09 2017

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր անունով սոցցանցում այլ էջեր կան, որոնք ապակողմնորոշում են հանրությանը:

Սեյրան Օհանյանի գրառման մեջ ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերի ընթացքում ֆեյսբուքում ստեղծվել են իմ անունը կրող կեղծ էջեր, որոնք, ներկայանալով որպես պաշտոնական էջ, ապակողմնորոշում են հասարակությանը՝ իմ անունից հայտարարություններ տարածելով:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա է իմ պաշտոնական էջը: Եվ ինձ ուղղված հարցերը, նամակները կարող եք ուղարկել այս հասցեով՝ անմիջականորեն կապ հաստատելով ինձ հետ: Հարգանքով՝ Սեյրան Օհանյան»: