Կապույտ գույնը հանում է հոգնածությունը


Կապույտ գույնը հանում է հոգնածությունը
Հունվար 18 19:53 2017

Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունը, որ տպագրվել է Sleep ամսագրում, փաստում է, որ կապույտ գույնի ազդեցությամբ մարդկանց մոտ նվազում է հոգնածության, թուլության զգացողությունը: Նման եզրահանգման գալու համար գիտնականները հատուկ փորձեր են իրականացրել` ուսումնասիրելով գույների ազդեցությունը մարդու կոգնիտիվ ունակությունների վրա: Մի քանի ամիս շարունակ 6.5 ժամ անընդմեջ մարդկանց ենթարկել են կապույտ ու կանաչ գույների ազդեցությանը:

Արդյունքում գիտնականները պարզել են, որ կապույտ լույսի ազդեցության տակ գտնված մարդիկ իրենց ավելի առույգ են զգում, քնի պակասից չեն բողոքում, իսկ նրանց ռեակցիան բավական արագ է: Այս հետևություններն ամրագրվեցին ուղեղի ակտիվության համապատասխան հետազոտություններ անցկացնելուց հետո: Գիտնականները կարծում են, որ նոր բացահայտված այս օրինաչափությունը հատկապես օգտակար կարող է լինել գիշերային հերթափոխով աշխատողների համար