Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է


Երևանում ծնված հնգյակից մեկը մահացել է
Մայիս 6 11:50 2017

Մայիսի 3-ին Երևանում ծնված հնգյակից մեկն այսօր առավոտյան մահացել է: Տեղեկությունները Armday.am-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Իսկ Էրեբունի ԲԿ-ի գործադիր տնօրեն  Միքայել Մանուկյանը մեզ հետ զրույցում հայտեց, որ մահացածը չորս աղջիկներից մեկն էր:

Նշենք, որբ նա ամենափոքր քաշով աղջիկը չէր, վերջինս գտնվում էր Մուրացան բ/կ-ում և նրա վիճակը դեռ ծայրահեղ ծանր է, իսկ մյուսներինը` կայուն ծանր:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին, առավոտյան ժամը մոտ 4:00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ էր ծնվել՝ 4 աղջիկ և 1 տղա: Երեխաների ծնողները բնակվում են Մեծամորի հանրակացարաններից մեկում: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին որոշել է 4-սենյականոց բնակարան։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նորածիններից մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Մասնավորապես, մայիսի 3-ի դրությամբ, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» եւ «Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։ Նրանցից մեկը դեռ ծնվելու օրից սկսել է շնչել առանց արհեստական շնչառական սարքի։ Մյուս երկուսին եւս նախապատրաստում են ինքնուրույն շնչառությամբ CPAP համակարգին միացնելու համար։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի նորածնային վերակենդանացման բաժանմունքում բուժվող երկու փոքրիկի (տղայի եւ ամենից ցածր քաշով ծնված աղջկա) վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։

Նորածինների առողջական վիճակը և բուժման ընթացքը գտնվում էր ինչպես մասնագետների, այնպես էլ` առողջապահության նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում։