Հակառակորդի կրակոցից այսօր զոհված Անդրանիկ Մուսիկյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով


Հակառակորդի կրակոցից այսօր զոհված Անդրանիկ Մուսիկյանը պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Հունվար 18 23:00 2017

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հունվարի 18-ին, ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Անդրանիկ Մուսիկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: