Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի կենտրոն կկառուցվի


Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի կենտրոն կկառուցվի
Մայիս 5 16:19 2017

Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցության մեծ ծրագիր ունեն, այդ թվում՝ տնտեսության ոլորտում։ Այս մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գերոգի Պոլտավչենկոն՝ Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նահանգապետը նշել է, որ Սանկտ Պետերբուրգում իրացվում է «Երևան» առեւտրի տան կառուցումը։

«Քաղաքը հող է հատկացրել։ Այսօր գտնվում է շինարարություն սկսելու փուլում։ Կենտրոնի ստեղծումը Երևանին ու Հայաստանին ընդհանուր առմամբ հնարավորություն կտա լայնորեն ներկա գտնվել Սանկտ Պետերբուրգի շուկաներում», - նշել է նահանգապետը։

Նրա խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում առնվազն 300 հայկական ապրանքատեսակներ կան, կան նաև հայկական խանութներ։

Նահանագապետը նաև տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգում 2018 թվականին Հայաստանի օրեր տեղի տեղի կունենան։