Հայաստանում կստեղծվի միասնական տրանսպորտային համակարգ. գծատերի փոխարեն՝ օպերատոր


Հայաստանում կստեղծվի միասնական տրանսպորտային համակարգ. գծատերի փոխարեն՝ օպերատոր
Մայիս 5 12:34 2017

Մի քանի ամսվա ընթացքում հանրապետությունում կունենանք նոր տրանսպորտային համակարգ: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, լրագրողներին հայտնել է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

«Լինելու է մեկ միասնական էլեկտրոնային տոմս։ Մինչև հունիսի կեսերը կունենանք նոր տրանսպորտային համակարգի տեխնիկական առաջադրանքը», - ասել է նախարարը՝ հավելելով, որ քննարկման փուլում է միասնական համակարգի մեքենաների որակի ու սպասարկող օպերատորների հարցը։

«Պետք է լինի մեկ օպերատոր կամ մի քանիսը՝ բաժանելով հանրապետությունը շրջանների, որպեսզի օպերատորը պատասխան տա: Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր, կարող է լինել մեկը կամ հինգը»,-ընդգծել է նախարարը: