Արցախում զոհված զինծառայողը 5 ամսից զորացրվելու էր


Արցախում զոհված զինծառայողը 5 ամսից զորացրվելու էր
Հունվար 18 17:52 2017

Հունվարի 18-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացած զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Մուսիկյանը 5 ամսից զորացրվելու էր:

Այս մասին Armday.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի Գեղհովիտ գյուղի գյուղապետ Վարդան Պողոսյանը:

«Անդրանիկը Ջեբրայիլում էր ծառայում: Արդեն մեկ տարի յոթ ամիս ծառայում էր»,-ասաց Պողոսյանը:

Գյուղապետի փոխանցմամբ՝ զոհված զինծառայողն ունի երկու ավագ եղբայր. «Ընտանիքը շատ խելացի, կարգին ժողովուրդ են՝ սուսիկ-փուսիկ, արտագնա աշխատանքով են ապրում»:

Ավելի վաղը ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ հունվարի 18-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող 1997թ. ծնված Անդրանիկ Սմբատի Մուսիկյանը: