Լևոն Տեր-Պետրոսյանը չի ստացել Պարույր Հայրիկյանի նամակը


Լևոն Տեր-Պետրոսյանը չի ստացել Պարույր Հայրիկյանի նամակը
Հունվար 18 17:36 2017

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ նամակ է գրել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին ու առաջարկել համագործակցել:

«Թող բարի լիներ՝ պատասխաներ։ Դիմել ենք՝ միասնական ճակատով հանդես գալու կոչով»,-ասել է Հայրիկյանը։ Հարցին, թե չի՞ արձագանքել Տեր-Պետրոսյանը, նա պատասխանել է. «Մերոնք չեն ասել։ Որ արձագանքած լիներ՝ կասեին, ես այստեղ չէի»։

Armday.am-ի նամակի ճակատագիրը պարզելու համար, կապ հաստատեց ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի հետ, սակայն պարզվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը նման նամակ չի ստացել:

«Մենք նման նամակ չենք ստացել»,-փոխանցեց Մուսինյանը:

Նշենք, որ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ունեցած իր լուրջ առճակատումներին, Հայրիկյանը հայտարարել է. «Նշանակություն չունի։ Տվյալ դեպքում դու ասում ես՝ ինչ հարցեր ունենք՝ դրա մասին կխոսենք, ինչ տարաձայնություններ ունենք, դրա մասին պառլամենտում էլ կարելի է նույնիսկ խոսել, բայց այս նպատակը՝ ժողովրդավարական Հայաստանը, ամեն ինչից վեր է»: