ՏՄՊՊՀ-ն նոր անդամ ունի


ՏՄՊՊՀ-ն նոր անդամ ունի
Հունվար 18 16:45 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոր անդամ է նշանակվել:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.

Անահիտ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով»:



loading...