Իտալիայում 2 խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել


Իտալիայում 2 խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել
Հունվար 18 15:37 2017

Չորեքշաբթի Իտալիայի կենտրոնական հատվածում երկու խոշոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է askanews-ը, առաջին երկրաշարժը տեղի է ունեցել առավոտյան՝ 5,3-5,7 մագնիտուդ հզորությամբ, իսկ երկրորդը մի քանի ժամ անց՝ 5,4 մագնիտուդ հզորությամբ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Մարկե և Աբրուցցո կենտրոնական շրջաններում։

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի որոշ շրջաններում ցնցումները ևս զգացվել են։ Տարհանվել է Հռոմի մետրոն, բացի այդ տարհանում է տեղի ունենում նաև ուսումնական որոշ հաստատություններում։