1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Էժանագին քայլերն ու «մուտիտները» հարիր չէ ազնիվ և արդար փաստաբանին. Ա. Զաքարյան

Հարգելի գործընկերներ, ընկերոջս գրասենյակի վրա զինված հարձակում կատարելու, կին արմատի ներկայությամբ Տիգրան Աթանեսյանին ու Արմեն Սողոմոնյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաև դրա կապակցությամբ Սիմոն Բաբայանի և Արա Զոհրաբյանի մասնակցությամբ ԶԼՄ-ներին տրված հարցազրույցները լսելուց չեմ կարող զայրույթս հրապարակավ չարտահայտել։
Ցնցված եմ ոչ միայն կատարվածով, այլև դրա վերաբերյալ նրանց ոչ տրամաբանական պարզաբանումներով, ինչն ըստ ինձ՝ սխալ «պաշտպանական մարտավարության» արդյունք է և հարիր չէ ազնիվ տղամարդուն։
Այն, որ պարոն Զոհրաբյանը նախապես տեղյակ է եղել «Տիգրանի հետ հարցերը տղայական ձևով լուծելու» պարոն Բաբայանի մտադրությանը, կասկածից վեր է, իսկ թե վերջինս պալատի նախագահի «խորհրդով» է գնացել մարդկանց ծեծելու, թե նրա լուռ համաձայնությամբ, էական չէ։
Անընդունելի էր Սիմոն Բաբայանին պալատում մամլո ասուլիս անցկացնել թույլատրելը, առավել անընդունելի էր պալատի նախագահի և խոսնակի մասնակցությունն այդ ասուլիսին, ինչն անառարկելիորեն հաստատում է այն փաստը, որ պարոն Զոհրաբյանը տվյալ միջադեպի հետ կապված ընդգծված պաշտպանում է իր ընկերոջը։ Պալատի նախագահն ընդհանրապես պետք է թույլ չտա փաստաբաններին պալատում ասուլիս անցկացնել, եթե դրա թեման վերաբերվում է փաստաբանների միջև տեղի ունեցած որևէ միջադեպի։ Նման պայմաններում պարոն Զոհրաբյանի պնդումները, որ իր համար փաստաբանության շահերը վեր է ընկերականից և ինքը անելու է հնարավորինս ստեղծված լարվածությունը նվազեցնելու ու «կողմերին հաշտեցնելու» ուղղությամբ, արժեքազրկված են։ Այժմ անդրադառնամ միջադեպի վերաբերյալ պարոն Բաբայանի որոշ պարզաբանումներին.
Պարոն Բաբայանը պնդում է, որ Տիգրան Աթանեսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր և իր ընտանիքի անդամների հասցեին, «տղայական» ժարգոնով ասած «խլեշ քֆուր է» տվել։ Ինքը ցանկացել է Տիգրանին տեսնել՝ մարդկայնորեն զրուցելու և «խլեշ քֆուրների» համար պարզաբանում ստանալու նպատակով։
Տիգրանին ճանաչում եմ շուրջ 15 տարի և հպարտ եմ նման ընկեր ունենալու համար։ Մի բան կարող եմ հաստատ ասել, որ նա ֆեյսբուքյան առյուծներից չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Եթե Տիգրանը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, հարկադրված լինի որևէ մեկին հայհոյել, ապա դա կանի ոչ թե հեռակա կարգով, այլ այդ անձին դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։
Պարոն Բաբայանը առանձնահատուկ շեշտում է, որ Տիգրանի գրասենյակ գնալու նպատակը եղել է, ոչ թե նրա հետ «տղայականով» հարցը լուծելը, այլ Տիգրանից հարցնել, թե ինչու է նա իր հասցեին նման հայհոյանքներ հնչեցրել, իսկ իր հետ 3 փաստաբանի է տարել ապահովության համար, մտածելով, որ վերջիններիս ներկայությունը կարող է զսպել Տիգրանին իր հանդեպ ագրեսիվ գործողություններ կատարելուց։
Պարոն Բաբայանի այս պարզաբանումները չեմ կարող համարել համոզիչ, քանի որ հակասում են առողջ դատողությանը և առաջացնում մի շարք տրամաբանական հարցեր, մասնավորապես, եթե պարոն Բաբայանը ցանկացել է Տիգրանից մարդկայնորեն պարզաբանում ստանալ «խլեշ քֆուրների» վերաբերյալ, այլ ոչ թե «տղայականով» հարցեր լուծել, ապա ինչո՞ւ չի փորձել դա անել հեռախոսազանգով։ Եթե պարոն Բաբայանը ցանկացել է Տիգրանի աչքերի մեջ նայելով ստանալ պարզաբանումներ, սակայն մտավախություն է ունեցել, որ Տիգրանը կարող է իրեն ճիշտ չպահի և առաջանա վեճ, քաշքշուկ կամ ծեծկռտուք, ապա ինչո՞ւ է իր հետ տարել այնպիսի անձանց, որոնց Տիգրանը չէր ճանաչում և որոնց ներկայությունը որևէ կերպ չէր կարող զսպել կամ կաշկանդել պարոն Աթանեսյանին։ Ինչո՞ւ է պարոն Բաբայանն իր հետ տարել 3 փաստաբանի, որոնցից մեկը արևելյան մարտարվեստի վարպետ է։ Վերջապես, ինչու է զինված գնացել։ Մինչդեռ, այս հանգամանքների և Տիգրանի ու Արմեն Սողոմոնյանի կողմից բազմաթիվ մարմնական վնասվածքներ ստանալու փաստերի համադրումն անառարկելիորեն վկայում է այն մասին, որ պարոն Բաբայանի նպատակն է եղել Տիգրանին ծեծի ենթարկելը։
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ պարոն Բաբայանը փորձում է տղայականով կոլեգայի հետ հարց լուծել։
Պարոն Բաբայանը բացառեց 50.000 ԱՄՆ դոլարով Տիգրանին «գնելու» փորձը, պատճառաբանելով, որ պարոն Աթանեսյանի գործելաոճն է։
Հարգելի գործընկերներ, տեղեկացնում եմ Ձեզ, որ դա իրականություն է, ես այդ ժամանակ Տիգրանի հետ եմ եղել, երբ մեր գործընկերներին այդպիսի անուղղակի առաջարկություն արվեց։ Մարդ որևէ քայլ կատարելուց առաջ պետք է փորձի հաշվարկել դրանից առաջացող հետևանքները։ Հարգելիներս, Դուք իրո՞ք ենթադրել եք, որ Տիգրանն ու Արմենը պատրաստ են լինելու իրենց հեղինակությունը վաճառել 50.000 ԱՄՆ դոլարով։ Չի կարելի դիմացինին սեփական արշինով չափել։
Ոչ ոք ապահովագրված չէ տհաճ իրավիճակներում հայտնվելուց, իրավախախտում կատարելուց։ Մարդկանց մեծ մասը գերադասում է տարբեր եղանակով փորձել խուսափել պատասխանատվությունից, այսպես ասած <կռուտիտ> լինել՝ ճշմարտությունը խեղաթյուրելու, մեղքը հակառակորդի վրա բարդելու, գումար տալու միջոցով հարցը լուծելու և այլ եղանակներով։ Յուրաքանչյուրս ոչ միայն հաճախ նման դեպքերի ականատես ենք լինում, այլև, որպես փաստաբաններ, մեր հաճախորդներին տարբեր խորհուրդներ ենք տալիս այդ նպատակին հասնելու համար։ Ինչպես ասվում է՝ նպատակին հասնելու համար բոլոր եղանակներն արդարացված են։ Սակայն հազվադեպ ենք հանդիպում այնպիսիներին, ովքեր իրենց ազնվությունը, խոսքի արժեքն ու համբավը չեն փոխարինի պատասխանատվությունից խուսափելու հետ։
Ինձ համար ակնհայտ է, որ «անհանդուրժողների» թիվն առնվազն չի պակասի, իսկ լարվածությունը չի նվազի, եթե շարունակվեն փաստաբանի անձնական կյանքին վերաբերվող և նրան ինչ-որ կերպ վարկաբեկող տեղեկություններ հավաքելու և հրապարակելու, կամայական կարգապահական վարույթ հարուցելու կամ այլ էժանագին քայլերն ու «մուտիտները», ինչը հարիր չէ ազնիվ և արդար փաստաբանին։

Փաստաբան Արա Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը:

loading...
Հունիսի 27-ի աստղագուշակ Համացանցում հայտնվել են նոր iPhone 8-ի հնարավ... Խմեք այս հեղուկը 1 շաբաթ և կնիհարեք 2-3 կիլոգ... Գիտնականները նշել են բեղմնավորման համար լավագ... Քացախը՝ ցելյուլիտի դեմ Սիրուշոյի ու Լևոն Քոչարյանի սիրառատ լուսանկար... Ջուրը նիհարելու լավագույն միջոցն է Կնոջ ամենասեքսուալ հասակն ու քաշը Samsung-ը վարդագույն Galaxy S8 Plus է թողարկե... Հայազգի Դեն Բիլզերյանը նոր լուսանկար է հրապար... Ձվով ու քացախի էսենցիայով եղունգների սունկը բ... ԱՄՆ Յուտա նահանգում անտառային հրդեհների հետևա... Լաս Վեգասում ներկայացվել է նոր BMW 740e մոդել... 7 նշան,որ Ձեր ամուսինը երջանիկ է Ձեզ հետ Փարիզի, Լիոնի և Նյու Յորքի թուրքերն աջակցությ... Ստավրոպոլում փոքր շարժիչով ինքնաթիռ է կործանվ... Տղամարդու բնավորություն. ինչի՞ց է այն կախված ... Պամելա Անդերսոնի նմանակը անսպասելիորեն մերկաց... Չինաստանում անց է կացվել ամենամյա «Միսս հետու... 5 բնական միջոց՝ բերանի շուրջ առաջացած կնճիռնե... Իռլանդիայում քամին եղանակի տեսության ժամանակ ... Պարզվում է՝ այս «տհաճ» սովորությունը շատ օգտա... Ուշադրություն. հանրապետությունում սպասվում է ... Աթլետիկոն կարող է պայմանագիր կնքել Իբրահիմովի... Մեր նախորդ կյանքերը՝ ըստ ծննդյան տարեթվի