Բռնաբարության փորձ՝ Կապանի բժշկական կենտրոնում. ահազանգ


Բռնաբարության փորձ՝ Կապանի բժշկական կենտրոնում. ահազանգ
Հունվար 18 15:34 2017

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այս գիշեր արտառոց դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում. երիտասարդ աղջիկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժշկի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել:
Ըստ տուժած աղջկա՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Կապանի» ԲԿ տեղափոխվելուց հետո բժիշկը փորձել է բռնաբարել իրեն։
Ըստ մեր տեղեկություններ՝ 18-19 տարեկան աղջիկը ԲԿ էր տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելուց հետո՝ բուժօգնություն ստանալու նպատակով։ Աղջիկը բողոքում է անասթեզիոլոգի դեմ:
Այս ԲԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով հիշեցնենք, որ հիվանդների մահացության վերաբերյալ տեղեկությունները ևս հաճախ են հանրությանը հայտնի դառնում:
Միայն 2016թ. դեկտեմբեր ամսին գրանցվել է 2 մահացության դեպք՝ ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում մահացել էր նորածին և նրա 26-ամյա մայրը:
Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշանակվել են մահացած պտղի և Մ.Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Աղբյուր` Փաստինֆո



loading...