Չեմ կարող կարծել, որ Օհանյանն ու Օսկանյանն են մարտի 1-ի մասով քաղաքական որշումներ կայացրել. Արամ Սարգսյանը՝ իրենց դաշինքի մասին


Չեմ կարող կարծել, որ Օհանյանն ու Օսկանյանն են մարտի 1-ի մասով քաղաքական որշումներ կայացրել. Արամ Սարգսյանը՝ իրենց դաշինքի մասին
Հունվար 18 15:05 2017

«Համախմբում», «Երրորդ հանրապետություն», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են դաշինքով։

Armday.am-ը զրուցել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, արդեն հայտնի է, որ խորհրդարանական ընտրություններին, Դուք դաշինքով եք հանդես գալու «Համախմբում» և «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների հետ: Ինչո՞ւ հենց այդ ուժերի հետ որոշվեց դաշինք կազմել, որո՞նք են գլխավոր պատճառները :

-Մեր հայտարարության մեջ ամեն ինչ ասված է: Եթե մենք հայտարարել ենք մեր այդ սկզբունքները և համաձայնվել ենք դրա վերաբերյալ համագործակցել, ապա հենց դա էլ հիմքն է, որևէ որիշ ի՞նչ մոտեցումներ կարող են լինել: Գլխավորը նա է, թե ինչ նպատակ ենք դնում և ինչպես ենք պատկերացնում դա իրականացնել:

-Հետաքրքիր է, ի՞նչ եք գնահատում Օհանյանի, Օսկանյանի և Դալլաքյանի մեջ՝ որպես քաղաքական գործիչ:

-Ես ընդհանրապես չեմ պատրաստվում բնութագրեր տալ, բայց նաև միայն անձների մասին չէ խոսքը, մենք ներկայացնում ենք քաղաքական կուսակցություններ և խոսքը գնում է, թե այդ քաղաքական կուսակցությունները իրենք պատրա՞ստ են իրար հետ հաագորածցելու: Ես չեմ համագործակցում, կամ Վարդան Օսկանյանը, Դալլաքյանը, հարցը նրանում է, որ այդ ամբողջը քննարկվել է կուսակցությունների ներսում՝ մեր բոլոր կառույցների հետ միասին և հատկապես մեր որոշումը կայացվել է նաև հանրապետական խորհրդի կողմից: Այնպես որ գնահատել անձներին և մի կողմ դնել կուսակցությունները սխալ է, դրա համար մենք համաձայնագիր ենք կնքել երեք կուսացկություններով:

-Գիտեք, որ այս օրերին մարտի 1-ի մասով Օհանյանի և Օսկանյանի պատաախանատու լինելու առումով որոշակի քննադատություններ են հնչում, մտավախություն չունե՞ք, որ դրանք բացասական կանդրադառնան դաշինքի գործունեության վրա:

-Մարտի 1-ի դեպքերի հետ կապված հենց առաջին օրվանից մեր կուսակցությունը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ, և մենք ասացինք, որ պատասխանտուները պետք է պատասխանատվություն կրեն: Այս իշխանությունները այդպիսի որևէ լուրջ հետաքննություն, որը կբացահայտեր բոլոր մեղավորներին, չի արել և ելնելով արդեն այն սկզբունքից, որ մեղավորներ դեռ իրավական տեսանկյունից հայտարարված չեն, ես չեմ կարող գնահատել այս կամ այն անձի գործողությունները, առավել ևս երբ նրանք ի պաշտոնե ինչ-որ քայլեր են իրարականցրել: Դրա համար հիմա ես չգիտեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանն է ավելի շատ մեղավոր այդ հարցերում, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, թե՞ Սերժ Սարգսյանը, թե՞ Ձեր նշած անձինք, ես դրա պատասխան չունեմ և դրա համար էլ գտնում եմ, որ այո՛, շատ հարցեր կան, ցավոք սրտի, այս 25 տարվա ընթացքում մենակ դա չէ՝ 96-ն էլ դեռ իր գնահատականը չի ստացել և դա արդեն հնարավորություն կտա նաև բացահայտելու բոլոր-բոլոր… և ինչու չէ՝ 27-ը հոկտեմբերի նույնպես: Այնպես որ ես անձամբ երկուսին էլ այդ հարցում վստահում եմ և չգիտեմ, չեմ կարող կարծել անգամ ելնելով Ձեր ասածից, որ նրանք են քաղաքական որոշումներ կայացրել, դրան համապատասխան անձեր կային՝ գլխավոր հրամանատար կար,և այլն և այլն: Ե՛վ նախագահ կար այդ պահին, և՛ նա, ով իրեն հորջորջում էր դառնալ նախագահ, նրանք են այդ բոլորի համար պատասխան առաջին հերթին տալու:

-Դաշինքի հայտարարության մեջ նշվում է, որ պատրաստ եք համագործակցել քաղաքական այլ ուժերի հետ ևս: Արդեն պատկերացում կա՞, թե որ ուժերի հետ է հնարավոր համագործակցություն:

-Բանակցությունները գնում են, ես կարծում եմ, որ այսօրվանից սկսած, հավանաբար, արդեն նոր հայտարարություններ կլինեն՝ ովքեր կմիանան մեր դաշինքին: Մենք հիմքն ենք դրել և ներկայցրել ենք հիմնական սկզբունքները: Ովքեր համաձայն կլինեն, հավանաբար կհայտարարեն այդ համագործակցության մասին, առաջիկայում կլսեք դրա մասին:

-«Ժառանգությունը» կա՞ այդ քննարկումների մեջ:

-«Ժառանգությունը» ինքը պետք է որոշի իր մասնակցության ձևաչափը, ինչպես որ հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Երբ կվորոշեն, նոր կիմանանք:

-Բայց քննարկումները այդ ուժի հետ կան:

-Եղել են, հիմա այլ հարց է, թե հիմա ինչպիսի փուլ է, իրենք պիտի որոշեն:

-Դաշինքի դեպքում ի՞նչ բարդություններ կան համասնական ցուցակի հետ կապված: Ձեզ համար սկզբունքայի՞ն է, որ Դուք լինեք դաշինքի ցուցակի առաջին տեղում:

-Բարդություններ չկան, մենք հիմա այդ քննարկման փուլում ենք, ամեն մեկը կներկայացնի իրենց ցուցակները ,հետո մենք այդ բոլոր կհամադրենք ու կներկայացնենք հանրությանը:

-Ձեզ համար սկզբունքայի՞ն է, որ Դուք լինեք դաշինքի ցուցկակի առաջին տեղում:

-Չէ՛, այդպիսի խնդիր չի դրվում: Եթե պետք է բոլորը այդպես մոտենան հարցին, որ այ եթե ես չեմ առաջինը, ուրեմն չէ… Գլխավորն այն է, թե ինչ նպատակ է դրված և ինչպես ենք մենք ուզում դրան հասնել: Այդ բոլոր մանր-մունր ամբիցաները միյան ու միայն խանգարել են բոլորին: Ես, համենայնդեպս, դրանով չեմ տառապում:

-Օրերս հայտնի կդառնա՞ Ձեր կուսակցության համամասնական ցուցակի դասավորությունը:

- Կուսակցության և դաշինքի ցուցակը առաջիկայում հայտնի կդառնա, որտեղ նշված կլինեն նրանք, ովքեր մեր կուսակցության կողմից են առաջադրված:



loading...