Ժամանակն է. վարչապետ


Ժամանակն է. վարչապետ
Մայիս 4 11:56 2017

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսության գերակա ոլորտներում պետության կողմից աջակցության վերաբերյալ հանձնարարական տվեց:
«Բազմիցս բարձրաձայնել ենք տնտեսական գերակա ոլորտներում պետության կողմից նպատակային և արդյունավետ աջակցության տրամադրության մասին: Կարծում եմ` ժամանակն է, որ կառավարությունը գերակա ոլորտներում աշխատող և նոր ստեղծվող ձեռնարկություններին ցուցաբերի աջակցություն, մասնավորապես, առաջարկում ենք այդ ոլորտներում մեկնարկել պետության կողմից ձեռնարկություններին բանկերից տրամադրվող կոմերցիոն վարկերի որոշակի տոկոսների սուբսիդավորման նոր քաղաքականություն»,-ասաց Կարապետյանը:

Ըստ նրա ` դա կնպաստի տնտեսության արդյունավետության ու մրցունակության բարձրացմանը, հավելյալ արժեք ստեղծողների աջակցմանը և ամենակարևորը` նոր ու կայուն աշխատատեղերի ստեղծմանը:

Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարներին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում կենտրոնական և կոմերցիոն բանկերի հետ համատեղ քննարկել բանկային տոկոսների սուբսիդավորման հստակ առաջարկություններ` ըստ գերակա ոլորտների:
«Կարծում եմ` կարևոր գործընթաց ենք սկսում, երկու խոսքով ուզում եմ մեկնաբանել. մենք նման քննարկումներ իրականացրել ենք գյուղատնտեսության նախարարությունում կաթիլային ոռոգման, գյուղտեխնիկայի լիզինգային սպասարկման վերաբերյալ: Թեթև արդյունաբերության ոլորտում եթե վարկ են վերցնում, մենք տրամադրված ենք երկու տարով սուբսիդավորել բանկային տոկոսները»,- եզրափակեց վարչապետը:



loading...