The New York Times-ի թղթակցին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա


The New York Times-ի թղթակցին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա
Հունվար 18 14:53 2017

The New York Times-ի թղթակիցներից Ռոդ Նորդլանդին թույլ չեն տվել մուտք գործել Թուրքիա, այս մասին հաղորդում է Sputnik-ի թուրքալեզու ծառայությունը:

Հայտնի է, որ լրագրողին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանից հետ են ուղարկել Լոնդոն:

Նորդլանդը հայտնել է, որ իր անունը հայտնվել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության «սև ցուցակում», և նրա մուտքը երկիր համարվել է ազգային անվտանգության տեսանկյունից ոչ հարմար:

Լրագրողը Twitter-ի իր էջում նշել է, որ իր հետ պատահածը Թուրքիայում տեղացի և արտասահմանցի լրագրողների հանդեպ կիրառվող ճնշումների մի մասն է: