Գևորգ Սաֆարյանի դատապարտման վերաբերյալ չեմ կարող գնահատական տալ. Արման Թաթոյան


Գևորգ Սաֆարյանի դատապարտման վերաբերյալ չեմ կարող գնահատական տալ. Արման Թաթոյան
Հունվար 18 14:34 2017

Գևորգ Սաֆարյանի դատապարտման վերաբերյալ չեմ կարող գնահատական տալ, քանի որ դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ մտած չէ։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք համաչափ է այն, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց «Տոնածառի գործով» Գևորգ Սաֆարյանին ճանաչել մեղավոր ՀՀ քրեական օրենսգիրք 316 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:

«Եթե ես որևէ գնահատական տամ, կլինի օրենքի կոպիտ խախտում, դատավճիռը դեռ կարող է բողոքարկվել»,-մանրամասնեց նա։