Քննարկվել է զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման ընթացքը


Քննարկվել է զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման ընթացքը
Մայիս 3 18:08 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացել է զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության, տարածքային համաչափ զարգացման եւ զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն:

Ներկայացվել են, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի զարգացման նպատակով ներդրումների ներգրավման մի շարք առաջարկություններ, որոնք մշակվել են Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից: Քննարկվել են մրցունակ զբոսաշրջային ուղղությունների զարգացման եւ զբոսաշրջային սեզոնի երկարաձգման միջոցով Հայաստանի զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման հնարավորությունները:

Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ակտիվացնել զբոսաշրջային ներուժ ունեցող համայնքների զարգացման ծրագրերի մշակման գործընթացը: