Հանրապետության հրապարակը վերածել ենք կայանատեղիի. քննարկվեց Երեւանի ավագանու 2016 թ. աշխատանքը


Հանրապետության հրապարակը վերածել ենք կայանատեղիի. քննարկվեց Երեւանի ավագանու 2016 թ. աշխատանքը
Հունվար 18 14:13 2017

Երեւանում աղբահանության խնդիրն համեմատաբար կարգավորվել է: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Ջիվան Պողոսյանը՝ նշելով, որ կառավարության ծարգորվ նոր աղբավայրի կառուցում է նախատեսվում:

«Քաղաքում աղբահանության խնդիրը լավացել է, կարողանում ենք որոշ չափով խնդիրը լուծել: Կառավարոթյան ծրագրով նոր աղբավայրի կառուցում է նախատեսվում, աշխատանքներ են սրանք, որոնք մեծ գումարների հետ են կապված: Վարկային ծրագրով նոր աղբավայրր կկառուցվի եւ հնարավոր կլինի աղբը տեսակավորել: Հուսանք 2017-2018թթ. կիրականացվի»,-ասաց նա:

Ջիվան Պողոսյանի խոսքով, Երեւանում այգիների, պուրակների հիմնման առումով եւս դրական փոփոխություններ կան. «Պուրակներ ստեղծվում են, բայց կա գլխավոր մեկ խնդիր՝ վարչական շրջանները կոյուղիներ չունեն, կոյուղու կառուցապատման ծրագիր չունենք: Այս տարվա ծրագրով էլ մենք առաջարկել ենք կոյուղու կառուցապատման ծրագիր»:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանն էլ Երեւանում կարեւոր խնդիրներից առանձնացրեց տրանսպորտային հարցը:

«Երեւանն այսօր տրանսպորտային սարսափելի խնդիր ունի, այն պետք է կանոնակարգվի, տրանսպորտի քաոսային վիճակը կապված է նաեւ տրանսպորտից օգտվելու մեր մշակույթից: Տեսեք՝ Հանրապետության հրապարակը վերածել ենք կայանատեղիի, պետք է կայանատեղիներ կառուցել, լուծել այդ հարցը»,-ասաց նա:

Գագիկ Բաղդասարյանն անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատմանը նշեց, որ դրական քայլեր կան, սակայն, դրանք արդյունավետ չեն:

«Միլիադրներ ենք ծախսում, բայց փոխերանը ոչինչ չենք ստանում՝ Աջափնյակում ոռոգման համակարգ չկա, ջուրը փողոցով է հոսում: Ավագանու նիստի ժամանակ խոսել ենք այդ մասին, ծանր իրավիճակ է եւ ոռոգման համակարգը պետք է հիմնանորոգել: Քաղաքապետարանում այնպես չէ, որ ոչինչ չի արվում, ամեն տարի տեսնում ենք, որ կանաչապատմանը վերաբերող բավականին լուրջ գործ է կատարվում: Խնդիրն այն է՝ երեւանցիներին դա բավարարում է, թե ոչ: Որակի, արդիականության առումով բնակչության կողմից արձագանք չի լինում, կառուցեցինք մի ոռոգման համակարգ, որը 70թթ.-ի համակարգ է եւ արդեն քանդվել է: Դա անում ենք մեկ տարվա համար, թե երկար օգտագործման, սա է կարեւորը»,-ասաց նա:

Երեւանի քաղաքապետարան ՀՀԿ խմբակցության անդամ Նատալյա Լափաուրին էլհամաձայնեց, որ մայրաքաղաքում կա տրանսպորտային խնդիր, որի լուծման համար անհրաժեշտ քայլեր են կատարվում:

«Բոլոր մայրաքաղաքներում կա տրանսպորտային խնդիր, որոնց տարեց տարի նոր խնդիրներ են ավելանում, նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս այս խնդրի հետ կապված: Երեւանը քաղաքաշինական առումով եւս նախապես կառուցված չի եղել այդքան ուղեւոր տեղափոխելու համար, այդ առումով մենք տրանսպորտի կազմակերպման, կառավարման, ուղեւորափոխադրաման, ավտոպարկի խնդիր ունենք: Այս ուղղությամբ աշխատանքներ կատարվել են, եղել են առաջարկներ, հաշվի առնելով մեր մշակույթը, դրանց արդյունքում մի մասը մերժվել է: Կարծում եմ, որ հենց այս տարվանից այդ խնդիրները կսկեն կարգավորվել»,-աաց նա:



loading...