Միջպետական նշանակության ավտոճանապարհների նորոգման աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ մայիսի 15-ը. Վարչապետ (Տեսանյութ)


Միջպետական նշանակության ավտոճանապարհների նորոգման աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ մայիսի 15-ը. Վարչապետ (Տեսանյութ)
Մայիս 3 13:37 2017

ՀՀ միջպետական նշանակության ավտոճանապարհների նորոգման աշխատանքներն ավարտին կհասցվեն մինչ մայիսի 15-ը, վստահեցնում է վարչապետ Կարեն Կարապետյանը։

«Իսկ մայիսի կեսերից կմեկնարկեն և հունիսի առաջին տասնօրյակում կավարտվեն ճանապարհների գծանշման աշխատանքները։ Մեր ուշադրության կենտրոնում են նաև ճանապարհային նշանների տեսանելիության, ճանապարհների և դրանց միջանկյալ հատվածների մաքրության ապահովման խնդիրները», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Կ. Կարապետյանը՝ հրապարակելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատրաստած տեսանյութը։