Բարաք և Միշել Օբամաների ամենառոմանտիկ լուսանկարները՝ մեկ ֆոտոշարքում


Բարաք և Միշել Օբամաների ամենառոմանտիկ լուսանկարները՝ մեկ ֆոտոշարքում
Հունվար 18 14:07 2017

Երկու օրից Բարաք և Միշել Օբամաները կլքեն Սպիտակ տունը՝ Միացյալ Նահանգների պատմության մեջ հիշվելով ոչ միայն որպես առաջին սևամորթ նախագահն ու առաջին տիկինը, այլև՝ ամենառոմանտիկ նախագահական զույգերից մեկը:

Թեև Բարաք Օբամայի վարած քաղաքական գիծը բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել, այնուհանդերձ՝ նրան միշտ էլ հաջողվել է հիացնել մարդկանց՝ առանց կաշկանդվելու ցույց տալով, թե որքան սիրող ու նվիրված ամուսին է:

Նախագահը երբևէ առիթը բաց չի թողել հրապարակավ պատմելու կնոջ հանդեպ տածած մեծ սիրո ու հարգանքի մասին, ինչի շնորհիվ նույնիսկ Օբամայի քաղաքական ընդդիմախոսները համարում են, որ նախագահն ու իր կինը հրաշալի զույգ են:

Օբամաների առաջին ժամադրությունը տեղի է ունեցել 1989թ.՝ Չիկագոյում, և այդ ժամանակից ի վեր նրանց սիրո պատմությունը շարունակվում է՝ հիանալի օրինակ ծառայելով, թե զույգերն ինչպիսի միասնություն պետք է ցուցաբերեն կյանքի վերելքների և վայրէջքների միջով անցնելիս:

Ստորև boredpanda.com կայքն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է Բարաք և Միշել Օբամաների ամենառոմանտիկ լուսանկարները.

1992թ.

2012թ.

2009թ.

2012թ.

2015թ.

2011թ.

2016թ.

2017թ.

2008թ.

2004թ.

2009թ.

2009թ.

2009թ.