Թրամփի դեմ կեղծիքներ տարածողները մարմնավաճառից էլ վատ են. Պուտին


Թրամփի դեմ կեղծիքներ տարածողները մարմնավաճառից էլ վատ են. Պուտին
Հունվար 18 14:10 2017

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «պատվիրատուները», որոնք կեղծիքներ են տարածում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ, «մարմնավաճառից էլ վատ են», փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Այս մասին նա ասել է Մոլդովայի ղեկավար Իգոր Դոդոնի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Պուտինը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ում շարունակվում է քաղաքական պայքարը, որի նպատակն է ընտրված նախագահի լեգիտիմության խափանումը:

Մեկնաբանելով Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին Բարաք Օբամայի ադմինիստրացիայի որոշումը, Պուտինն ասել է, որ այդ ադմինիստրացիան պատկանում է այն մարդկանց դասին, ովքեր «հրաժեշտ են տալիս, սակայն չեն հեռանում»: Ավելի վաղ BuzzFeed-ը փաստաթուղթ էր հրապարակել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և ռուսական հատուկ ծառայությունների միջև կապի մասին:



loading...