1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Արտակարգ դեպք Ապարանի ճանապարհին. Opel-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, 57-ամյա կինը ստացել է առաջին աստիճանի այրվածքներ. shamshyan.com (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում մեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրդեհի վայր է ժամանել Ապարանի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատը, որը նախ մեկուսացրել, ապա մարել է Opel Vectra մակնիշի 33 ՍD 792 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Արման Հարությունյանին, իսկ առաջին աստիճանի այրվածքներով Ապարանի հիվանդանոց է տեղափոխվել ուղևորուհի՝ 57-ամյա Ալվարդ Վարդանյանը։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Պետք է վերականգնել 1994 թվականի զինադադարով հ... Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Կատար Արտակարգ դեպք Երևանում. «գիշերային թիթեռնիկը»... Այսօր Չշտապելու համաշխարհային օրն է Մոնիկա Բելուչին սկանդալի հերոսուհի է դարձել՝ ... Սոսո Պավլիաշվիլին չի կարողացել զսպել արցունքն... Ինչպե՞ս են մուլտֆիլմերն ազդում երեխայի հոգեկա... Սյուզան Մարգարյանը անճանաչելիորեն փոխվել է (լ... ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում թույլ տա... Ամերիկացի դերասան Դին Քեյնը Հայաստան է այցելե... Արարատյան դաշտում բացառիկ երեւույթ է նկատվում... Սա տեսնել է պետք. այս տան մեջ սենյակային բույ... Թուրքի ոտքը չի դրվի հունական կղզիներ. Հունաստ... Արմավիրցի 26-ամյա տղամարդը տանուլ տված 80 հազ... Ղրղզստանում ընդդիմությունը պատգամավորի ձերբակ... Տուլացի Օթելլոն խանդից այրել է կնոջն ու նրա չ... Եղանակը Հայաստանում Հայտնի է առաջին «թռչող մեքենայի» գինը, որը վա... Թրամփը հայտարարել է, որ իր պաշտոնավարման առաջ... Ծեծ չի եղել, մենք բոլորս բարեկամ ենք, Բազմասե... Մոսկվայում տեղի է ունենում «Նեմցովի երթը»` ան... Ծեծուջարդ Փարպիում. կիզակետում Բազմասեր Առաքե... Ինչո՞ւ է կարմիր գինին օգտակար սրտի համար Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները Առաքելյանի ... Ցավը մեղմող ֆիզիկական վարժություններ