Ավստրալուհին նիհարել է 65 կիլոգրամով` նախկին ընկերոջից «վրեժ լուծելու» համար


Ավստրալուհին նիհարել է 65 կիլոգրամով` նախկին ընկերոջից «վրեժ լուծելու» համար
Հունվար 18 13:56 2017

Ավստրալական Սիդնեյ քաղաքի բնակչուհին նիհարել է 65 կիլոգրամով այն բանից հետո, երբ նրա նախկին ընկերը մեկնաբանություն է արել նրա ավելորդ քաշի վերաբերյալ:

The Daily Mail-ը գրում է, որ 25-ամյա Հեյլի Ուեսթոբին համալսարանում սովորելու առաջին տարվա ընթացքում գիրացել է, ինչի հետևանքով նրա քաշը հասել է 119 կիլոգրամի: Աղջիկը չարաշահել է արագ սնունդն ու ալկոհոլը, և նրա նախկին ընկերը կոպիտ արտահայտություն է արել այդ առիթով:

«Մենք վիճել էինք ինչ-որ հիմարության պատճառով, և նա ինձ ասաց, որ ինձ չէր խանգարի նիհարել», - հիշել է աղջիկը:

Նշվում է, որ վեճից հետո Ուեսթոբին վերանայել է իր ապրելակերպն ու հասկացել, որ անհրաժեշտ է նիհարել: Ավստրալուհին նիհարել է առողջ սննդի և մարզասրահում պարբերաբար մարզվելու շնորհիվ:

«Հոգու խորքում հասկանում եմ, որ նա չի ցանկացել կոպտել, այլ մտահոգություն է արտահայտել իմ քաշի վերաբերյալ», - ասել է աղջիկը: