Հայտնի է դարձել Թրամփի երդմնակալության ճաշացանկը


Հայտնի է դարձել Թրամփի երդմնակալության ճաշացանկը
Հունվար 18 13:46 2017

CNN ամերիկյան հեռուստաալիքը բացահայտել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո ճաշկերույթի ճաշացանկը։

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ճաշկերույթին կմատուցվի ամերիկյան խեցգետին, քրքումի սոուսով ծովախեցգետին, գրիլի վրա տապակած մուգ շոկոլադածածկ հորթի միս։ Միջոցառումն ավանդաբար անցկացվում է նախագահի և փոխնախագահի երդմնակալությունից հետո։ Առաջին անգամ այն կայացել է 1953թ․։

Ծրագրի մեջ ներառված են նաև կենացներ, նվերներ և ելույթներ։ Ինչ վերաբերվում է ճաշացանկին, ապա հյուրերին սովորաբար առաջարկում են նոր ղեկավարների հայրենի նահանգներին բնորոշ ճաշատեսակներ։ 2017թ․ ճաշացանկում ներառված են հիմնականում կալիֆոռնիական ճաշատեսակներ, չնայած Թրամփը ծնունդով Նյու Յորքից է, իսկ Մայք Փենսը՝ Ինդիանայից։