Մոսկվայում ձերբակալված Gelandewagen-ի մրցավազքի հայազգի մասնակից Մառա Բաղդասարյան լուսանկարները


Մոսկվայում ձերբակալված Gelandewagen-ի մրցավազքի հայազգի մասնակից Մառա Բաղդասարյան լուսանկարները
Հունվար 18 13:43 2017

Armday.am - ը ներկայացնում է վերջերս Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալված  Gelandewagen-ի մրցավազքի մասնակից Մառա Բաղդասարյանի լուսանկարները։

Հիշեցնենք որ ինչպես  հայտնել էր REN TV-ն, հղում անելով սեփական աղբյուրին, 22-ամյա աղջիկը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները` մեքենան կայանելով մայթին:

Բաղդասարյանը մոտեցել է իր մեքենային, երբ այն ցանկացել են տանել տուգանային հրապարակ։ Նա տուգանվել է: Ստուգման ժամանակ իրավապահները պարզել են, որ աղջիկը 18 չվճարված տուգանք ունի:

«Նա ձերբակալվել է ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտման համար», - հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը իրապապահ մարմիններից:

Բաղդասարյանը բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք: Սպասվում է, որ երկուշաբթի` նոյեմբերի 7-ին, տեղի կունենա դատական նիստը, հաղորդում է Lenta.ru-ն:

Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի ոստիկանությունը հայտնել էր, որ ստուգում է համացանցում Բաղդասարյանի արած հայտարարությունները, որոնք վերաբերում են Mercedes-Benz Gelandewagen մակնիշի ավտոմեքենաներով մրցավազքի մասնակիցների նկատմամբ իրավապահների կողմից հնարավոր անօրինական գործողություններին։

Բաղդասարյանը Facebook-յան իր էջում, մասնավորապես, նշել է մեքենայի սեփականատեր Ռուսլան Շամսուրովից 500 հազար դոլար շորթելու մասին, ով «Lukoil»-ի փոխնախագահի որդին է: Աղջիկը սպառնացել է հրապարակել Մոսկվայի ՆԳՆ վարչության բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների ձայնագրությունները։

Հոկտեմբերի 17-ին Մոսկվայի Գագարինի շրջանի դատարանը դատապարտել է Շամսուարովին և նրա ընկեր Վիկտոր Ուսակովին 300 ժամ պարտադիր աշխատանքների` ոստիկաններին հրապարակային վիրավորելու համար, սակայն անմեղ է ճանաչել իշխանությունների ներկայացուցչի հանդեպ բռնի ուժ կիրառելու սպառնալիքի վերաբերյալ հոդվածով: Երրորդ դատապարտյալ Աբդուվախոբ Մաջիդոբային, ով եղել է ավտոմեքենայի ղեկին, բոլոր հոդվածներով անմեղ են ճանաչել: Gelandewagen-ը բռնագրավվել է պետության օգտին: Դատախազությունը բողոքարկել է դատավճիռը:

Բաղդասարյանը, ով ևս մեքենայում էր, անցնում էր որպես վկա: «Ոստիկանության աշխատակցի օրինական կարգադրանքին չհետևելու պատճառով» նրան դատապարտել են վարչական կալանքի10 օր ժամկետով: