Թրամփը բացատրել է, թե ինչու է ստիպված օգտվել Twitter-ից


Թրամփը բացատրել է, թե ինչու է ստիպված օգտվել Twitter-ից
Հունվար 18 13:03 2017

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս հաղորդագրություններ հրապարակել Twitter-ի իր էջում, սակայն դա անազնիվ ԶԼՄ-ներից պաշտպանվելու միակ միջոցն է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինձ դուր չի գալիս թվիթ անել: Կան այլ բաներ, որ ես կարող եմ անել: Բայց ես բախվում եմ շատ անազնիվ ԶԼՄ-ների: Դա հակազդեցության իմ միակ միջոցն է»,- հայտարարել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում:

«Երբ մարդիկ ինձ կեղծ լույսի ներքո են ներկայացնում, ես առնվազն կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը սուտ է: Եթե մամուլն ազնիվ լիներ, ես բոլորովին չէի օգտվի Twitter-ից, դրա անհրաժեշտությունը չէր լինի»,- հավելել է Թրամփը:

Նա նշել է, որ այժմ սոցիալական ցանցերում, այդ թվում Facebook-ում և Instagram-ում, ունի արդեն մոտ 50 միլիոն հետևորդ:

Twitter-ի էջն այժմ ունի մոտ 20 միլիոն հետևորդ: