Ես Պուտինից փող չեմ խնդրել․ Մոլդովայի նախագահ


Ես Պուտինից փող չեմ խնդրել․ Մոլդովայի նախագահ
Հունվար 18 12:58 2017

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ ֆինանսական օգնություն չի խնդրել նրանից, հաղորդում է RIA Novosti-ն։

«Մենք այստեղ փողի համար չենք եկել։ Ես Պուտինից գումար չեմ ուզել։ Տվեք մեզ կարթ, ձուկ ինքներս կբռնենք։ Մեզ վաստակելու, արտադրելու, արտահանելու հնարավորություն տվեք»,-ասել է Դոդոնը Sputnik.Մոլդովա ռադիոկայանի եթերում։

Նա նաև ընդգծել է, որ Մոլդովայի բնակիչները աշխատասեր են և կարող ենք «կերակրել իրենց երկիրը»։



loading...