Սերժ Սարգսյանը դեսպան է նշանակել


Սերժ Սարգսյանը դեսպան է նշանակել
Հունվար 18 12:49 2017

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Կուբայի և Կոստա Ռիկայի հանրապետություններում ՀՀ դեսպան է նշանակվել։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո) ,- ասված է նախագահի հրամանագրում։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո)»,- նշվում է հրամանագրում։