Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Գրանդ Քենդիի» գլխավոր տեխնոլոգին


Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Գրանդ Քենդիի» գլխավոր տեխնոլոգին
Մայիս 1 14:40 2017

Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Աշխատանքի օրվա կապակցությամբ «Գրանդ հոլդինգ» ընկերության կազմակերպած հայ աշխատավորի մեծարման տոնական միջոցառմանը, որին մասնակցել է ընկերության յոթ հազարից ավելի աշխատակից:

Ինչպես հայտնում են նախագահականի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գլխավոր տեխնոլոգ Սերյոժա Հովակիմյանին պարգևատրել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար: