Վահե Հակոբյանի որոշումն առաջացրել է Կապանի ԲԿ-ի աշխատողների դժգոհությունը


Վահե Հակոբյանի որոշումն առաջացրել է Կապանի ԲԿ-ի աշխատողների դժգոհությունը
Հունվար 18 12:45 2017

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հրամանով Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Սմբատ Օրբելյանն ազատվել է աշխատանքից: Մարզպետի  հրամանով Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ է նշանակվել Կապանի բժշկական ուսումնարանի տնօրեն Ռոման Սարգսյանը:

Սմբատ Օրբելյանի ազատումը առաջացրել է բուժանձնակազմի դժգոհությունը: Armday.am-ի ունեցած տեղեկություններով այս պահին Կապանի բժշկական կենտրոնում բողոքի ակցիա են իրականցնում բուժաշխատողները, ովքեր դեմ են մարզպետ Վահե Հակոբյանի որոշմանը: 



loading...