Գեւորգ Կոստանյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի խորհրդական


Գեւորգ Կոստանյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի խորհրդական
Հունվար 18 12:36 2017

Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդական։

Ինչպես այսօր հայտնել են նախագահական նստավայրից, Սերժ Սարգսյանի համապատասխան հրամանագրում նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.

Գևորգ Կոստանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական»։