Երբ Քյարամի դիակը բերել էին, գիշերը գնացել դիակը բացել, տեսել էր, այդտեղից սկսվեց ամեն ինչ.Քյարամ Սլոյանի եղբայրը՝ հոր մահվան մասին


Երբ Քյարամի դիակը բերել էին, գիշերը գնացել դիակը բացել, տեսել էր, այդտեղից սկսվեց ամեն ինչ.Քյարամ Սլոյանի եղբայրը՝ հոր մահվան մասին
Մայիս 1 00:18 2017

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ ապրիլի 30-ին, մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը:

Armday.am-ի այս տեղեկությունը հաստատվել է և՛ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի գյուղապետի տեղակալի կողմից, և՛ Քյարամ Սլոյանի եղբոր՝ Համիկ Սլոյանի:

Համիկ Սլոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև եղբոր դեպքերը հայրը որևէ կոնկրետ հիվանդություն չի ունեցել:

«Իր հիվանդությունը հիմնականում նրանից սկսվեց, որ երբ Քյարամի դիակը արդեն բերել էին,  ինքը գիշերը գողտու գնացել դիակը բացել, տեսել էր, այդ ժամանակվանից արդեն սկսեց հետ գնալը, իրեն տիրություն չարեց, երկու ագամ էլ ինսուլտ տարավ, արդեն էդ ինսուլտը ուղեղի վրա էլ էր ազդել: Ախպորս դեպքերից հետո սկսվեց ամեն ինչ»,-ասաց Համիկ Սլոյանը:

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս:

Զոհվելուց հետո Քյարամ Սլոյանի դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում և գլխատվել: Այդ մասին վկայում են լուսանկարները, տեսահոլովակները և սոցիալական կայքերի հրապարակումները:

 



loading...