Մերլին Մոնրոյի առանձնատունը վաճառվում է 7 մլն դոլարով


Մերլին Մոնրոյի առանձնատունը վաճառվում է 7 մլն դոլարով
Մայիս 1 00:09 2017

Ամերիկյան դերասանուհի և սեքս-սիմվոլ Մերիլին Մոնրոյի առանձնատունը վաճառքի է հանվել 7 մլն դոլարով: Հենց այս տանն են գտել Մոնրոյի անշնչացած մարմինը՝ 1962 թվականին:

Առանձնատունը գտնվում է Բրենտվուդում, այն 240 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում: Հայտնի դերասանուհին այստեղ ընդամենը մի քանի ամիս է բնակվել: Մահվանից առաջ նա հարցազրույց է տվել ամսագրերից մեկին, որտեղ պատմել է այս առանձնատան մասին, բայց թույլ չի տվել, որպեսզի այն լուսանկարեն:

Առանձնատունը ցանկապատված է, բակում մեծ լողավազան կա, տարածքում՝ ցիտրուսի ծառերի պուրակ, նաև առանձին հյուրատուն, իսկ գլխավոր կառույցը 4 ննջասենյակ և 3 սանհանգույց ունի:



loading...