Պատմության 10 ամենասարսափելի կին սերիական մարդասպանները


Պատմության 10 ամենասարսափելի կին սերիական մարդասպանները
Ապրիլ 30 23:35 2017

Երբ խոսք է գնում սերիական մարդասպանների մասին, ապա մարդկանց մեծամասնությունը պատկերացնում է ինչ որ դիմակավորված տղամարդու, ով հսկայական դանակ ունի ձեռքերում։ Այս կարծրատիպերը ժամանակակից կինոինդուստրիայի արգասիքներն են, մինչդեռ իրական կյանքում դուք դժվար թե տեսնեք նման պերսոնաժի։ Ավելին, պատմության մաենասարսափելի մարդասպաններից ոմանք նույնիսկ արական սեռին չեն պատկանել։ Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում 10 ամենազարհուրելի կին սերիական մարդասպաններին։

Վալտուդրա Վագներ

Զոհերի թիվը․ 15
Վագները գլխավորեց 4 բուժքույրերից բաղկացած բանդան, որը մահ էր սփում Լայնց հիվանդանոցում։ Սպանությունների ալիքը ծածկեց վիենական հարգալից այս հաստատության բոլոր հարկերը 1980 թվականին․ ձյունաճերմակ համազգեստով աղջիկները կյանքից զրկում էին բոլոր նրանց, ում ապրելու համար պիտանի չէին համարում։ Արդյունքում, մոտ 200 սպանված հիվանդներից առնվազն 15-ին սպանել էր Վալտրուդան։

Մերի Էնն Քոթթոն

Զոհերի թիվը․ 20
Նախկին բուժքույրը համարվում է Բրիտանիայի պատմության ամենասարսափելի մարդասպաններից մեկը, ով ժամանակին մրցակցում էր ոչ ավել, ոչ պակաս՝ Ջեք Մորթողի հետ։ 20 տարի շարունակ, Մերի Քոթթոնը սպանում էր մարդկանց սովորկկան մկնդեղի օգնությամբ։ Արդյունքում, նրա ձեռքերով այս աշխարհը լքեց առնվազն 2 տասնյակ մարդ։

Ջենին Ջոնս

Զոհերի թիվը․ 21
1984 թվականին Ջոնսը մեղավոր ճանաչվեց նորածին Չելսի Մակկլելլանի սպանության մեջ։ Դա տեղի էր ունեցել Սան Նատոնիոյի հիվանդանոցում։ Սկսված հետաքննությունը պարզեց, որ կինը մեղավոր է ևս 20 սպանությունների մեջ, որոնք Ջենինը իրականացրել էր նահանգի բոլոր բուժհաստատություններում։

Էլեն Ջեգադո

Զոհերի թիվը․ 23
Ջեգադոն ֆրանսիացի աղախին էր, ով 18 տարում 23 մարդու էր սպանել։ Կինը տոնական ուտեստների մեջ մկնդեղ էր ավելացնում, իսկ հետո փոխում էր աշխատանքի վայրը և սկսում աշխատել ուրիշ ընտանիքի մոտ։ Ի դեպ, գիլյոտինի հեղինակ Մետր Գիլյոտինն անձամբ է մասնակցել այս մոլագար կնոջ մահապատժին։

Ջեյն Տոպպան

Զոհերի քանակը․ 30
Եվս մեկ բուժքույր, ում ակնհայտորեն դուր չէին գալիս սեփական հիվանդները։ Տոպպանն օգտագործում էր մորֆին ու ատրոպին, բայց նա բավականին անփույթ էր։ Արդյունքում, նրա խնամակալության տակ գտնվող հիվանդներից մեկկի հերթական մահը կասկածելի թվաց իշխանություններին ու մակերեսային հետաքննության արդյունքում պարզվեց, որ սարիական այս մարդասպանի խղճին առնվազն 29 այլ զոհեր էլ կան։

Մարգարետա Գոտֆրիդ

Զոհերի թիվը․ 30
Իր առաջին ամուսնուն և երկու զավակներին Մարգարետան թունավորեց մկնդեղով ու ազատ նավարկկությաան մեկնեց։ Նրա մյուս զոհերը դարձան սեփական ծնողները, հետո մահացավ նրա երկրորդ ամուսին, ում հետ այս հրեշը ամուսնացել էր՝ նյութական բարեկեցությունը բարելավելու համար։ Մարգարետին սա գոյատևելու հրաշալի եղանակ թվաց ու ինչպես հետո պարզվեց, գեղեցկուհին 24 դժբախտի կյանքեր էր խրել, բացի նշված 6-ից՝ ֆինանսական բարեկեցության ձգտումներից դրդված։


Բելլ Գաննես

Զոհերի թիվը․ 42
Բելլան կերավ իր առաջին ամուսնու գլուխը՝ գայթակղելով ապահովագրական վճարից։ Կինն իր ամուսնու գլխին կացին գցեց, իսկ հետո հայտարարություն տվեց թերթում, որում նշվում էր, որ երիտասարդ այլին հուսալի տղամարդկային ուս է փնտրում։ Բելլան հասցրեց ավելի քան 40 տղամարդկանց սպանել, մինչև ոստիկանությունը վերջ չդրեց նրա արյունոտ արկածներին։

Դեֆինա և Մարիա դե Հեսուս Գոնսալես

Զոհերի թիվը․ 91
1964 թվականին Գոնսալես քույրերին դատապարտեցին 40 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նրանց ռանչոյի տարածքում հայտնաբերեցին 80 կնոջ և 11 տղամարդու աճյուններ։ Աղջիկները մարմնավաճառներ էին ու այյն հաճախորդներին, ում չէին հավանում՝ սպանում էին։

Սյուզաննա Օլախ

Զոհերի թիվը․ 100
Սյուզաննա Օլախը սպանում էր բոլոր նրանց, ովքեր հայտնվում էին իր ճանապարհին։ 40-ամյա այս բուժքույրը հասցրեց 100 մարդու այն աշխարհ ուղարկել, մինչև ինքնասպան եղավ, երբ տեսավ, որ իր հետևից ոստիկանական ջոկատ է ժամանել։

Կոմսուհի Էլիզաբեթ Բատորի

Զոհերի թիվը․ 650
Էլիզաբեթ Բատորին պատմության մեջ հայտնի է, որպես Արյունոտ կոմսուհի։ Հավերժական կյանքի հետևից վազելով, այս անսկզբունք գեղեցկուհին կործանել է ավելի քան 650 դեռատի աղջիկների՝ խմելով նրանց արյունն ու լոգանքներ ընդունելով արյան մեջ։