Թուրքիայում մոտ 2 տարում չեզոքացվել է 10.1 հազար ահաբեկիչ


Թուրքիայում մոտ 2 տարում չեզոքացվել է 10.1 հազար ահաբեկիչ
Ապրիլ 30 23:17 2017

Թուրքիայի անվտանգության ուժերն արդյունավետ պայքար են մղում ահաբեկիչների դեմ ինչպես երկրի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։

2015 թվականի հուլիսի 23-ից հակաահաբեկչական գործողությունների ընթացքում, որոնք անցկացվել են օդից, չեզոքացվել է ավելի քան 10.1 հազար ահաբեկիչ, այդ թվում 7071-ը ոչնչացվել են։ Ահաբեկիչներից շատերը վայր են դրել զենքն ու հանձնվել իշխանություններին։

Մասնավորապես, շարունակվում է PKK-ի դեմ արդյունավետ պայքարը Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում։

Թուրքիայի 8 նահանգներում անվտանգության ուժերի կողմից անցկացված գործողությունների ընթացքում վերջին շաբաթում չեզոքացվել է 112 ահաբեկիչ։