Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը


Մահացել է Քյարամ Սլոյանի հայրը
Մայիս 1 03:08 2017

Այսօր՝ ապրիլի 30-ին, մի քանի օր հիվանդանոցում գտնվելուց հետո մահացել է ապրիլյան «քառօրյա պատերազմի» հերոս Քյարամ Սլոյանի հայրը՝ Քյալաշ Սլոյանը: 

Armday.am-ի այս տեղեկությունները հաստատել են Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի գյուղապետարանից`  նշելով, որ չգիտեն մահվան պատճառը:

Հիշեցնենք, որ Քյարամ Սլոյանը եղել է արցախա-ադրբեջանական «քառօրյա պատերազմի» առաջին զոհերից մեկը։ Նրա զորացրվելուն մնացել էր երկու ամիս

Զոհվելուց հետո Քյարամ Սլոյանի դիակը հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների վերահսկողության տարածքում և գլխատվել: Այդ մասին վկայում են լուսանկարները, տեսահոլովակները և սոցիալական կայքերի հրապարակումները: