Ինչպե՞ս են տառապում կենդանակերպի տարբեր նշանները


Ինչպե՞ս են տառապում կենդանակերպի տարբեր նշանները
Ապրիլ 30 22:29 2017

Խոյ

Խոյերը լուռ են տառապում: Ոչ այն պատճառով, որ Խոյերը փակ են կամ, օրինակ, վախենում են հասարակության քննադատություններից: Խոյերն ընդհանրապես ոչ մի բանից չեն վախենում: Ուղղակի նրանք վստահ են, որ՝ ա) դուք միևնույնն է չեք կարողանալու օգնեք իրեն, բ) դուք ուղղակի չեք հասկանա, թե ինչ ապրումներ ունի Խոյը: Որովհետև դուք Խոյ չեք: Դա նշանակում է, որ ձեր անձնական փորձը՝ կներեք, հանուն բոլոր սրբերի, ուղղակի կեղտ է: Այնպես որ, Խոյն ինքը գլուխ կհանի, առաջին անգամը չէ:


Ցուլ

Ցուլը տառապում է ավերիչ, կործանիչ կերպով: Ցուլի իսկական տառապանքը նրա հարազատներն ու մտերիմներն իմանում են նրան բնորոշ «միջուկային սնկի» միջոցով, որը միանգամից տարբեր տեղերում աճում է: Իսկ Ցուլը տխուր հարցնում է. «Ինչի՞ համար է այս ամենն ինձ հետ կատարվում»:


Երկվորյակ

Երկվորյակները տառապում են շատ խոսելով: Եթե դուք պատահաբար նրան հարցնեք. «Ի՞նչ է պատահել», ապա Երկվորյակի գործերի մասին հազար անգամ շատ բան կիմանաք՝ քան ուզում էիք: Երկվորյակը կսկսի 1993 թվականից, երբ ամառային մի տաք երեկո էր … Երբեք մի հարցրեք Երկվորյակներին. «Ի՞նչ է պատահել»: Նա միևնույնն է կպատմի, բայց գոնե հույս կլինի, որ նա, գոնե, նախորդ հազարամյակից չի սկսի:


Խեցգետին

Խեցգետինները տառապում են բարձր հոգևոր ապրումներ ունենալով: Ոչ, բայց ինչի՞ միանգամից՝ «խմում են»: Պարտադիր չէ: Խեցգետինը հոգոց կհանի, լավ երաժշտություն կլսի և ինքնակատարելագործման մասին գրքեր կկարդա: Առավել առաջադեմ Խեցգետիններն ինքնակատարելագործման մասին գրքեր կգրեն:


Առյուծ

Առյուծը տառապում է լավ շրջապատում: Միայնության մեջ տառապելը՝ Առյուծը համարում է ժամանակի և հոգեկան ռեսուրսների անտեղի կորուստ: Վատ պետք է բոլորի համար լինի: Այդ պատճառով էլ Առյուծն իր ապրումների մեջ է ներքաշում բոլորին: Արդյունքում՝ Առյուծին նեղացնողները դառնում են այդ մարդկանց թշնամիները, և հանուն Առյուծի նրանք գնում են պատերազմի:


Կույս

Կույսը տառապում է կառուցողական (ինչ-որ նոր բան կառուցելով, անելով): Նա վերանորոգում է անում և երկրորդ բարձրագույն կրթություն է ստանում: Դրա համար էլ Կույսերին բոլորը նախանձում են: Դու շատ ուժեղ ես, դու շատ լավ ես դիմանում, ես չէի կարողանա, իսկ դու՝ շատ ապրես: Կույսը բացարձակ դեմ չէ նման գնահատականին, բայց հոգու խորքում իր տառապանքները շնորհակալությամբ է ընդունում:


Կշեռք

Կշեռքները ջանում են հավասարեցնել տառապանքներն ինչ-որ հաճելի բանի հետ: Անկախ սեռից, տարիքից և ֆինանսական հնարավորություններից, Կշեռքները հավասարեցնում են, հավասարակշռում են տառապանքը օրինակ, նավով շուրջերկրյա ճանապարհորդության հետ: Այդ պատճառով էլ, կողքից նայելիս՝ Կշեռքները ամենաուրախ նշանն են թվում: Բայց դուք չեք էլ կարող պատկերացնել, թե նրանց համար ինչ դժվար է համատեղել դաժան դավաճանությունը՝ համեղ հաճույքների հետ:


Կարիճ

Կարիճը չի կարողանում տառապել: Ավելի ճիշտ նա փորձում է, բայց չի ստացվում, նրան տրված չէ այդ ունակությունը:


Աղեղնավոր

Աղեղնավորը համալիր (խմբակային) է տառապում: Ճիշտ Աղեղնավորը սիրով հավաքում է տառապելու պատճառները և փորձում է այնպես անել, որ նրանք բոլորը միաժամանակ կրակեն: Այսպես ասենք, Աղեղնավորը չի կարող ուղղակի լաց լինեն և խմել, եթե նրան լքել է ամուսինը (կամ կինը): Աղեղնավորը կփորձի ամեն ինչ այնպես դասավորել, որ անմիջապես ամուսնու գնալուց հետո, իրեն ազատեն աշխատանքից: Իսկ կատարյալ լինելու համար, պետք է կոտրել նաև ոտքը: Ահա այդ ժամանակ լավ կլինի:


Այծեղջյուր

Այծեղջուրը տառապում է արիաբար առաջ նայելով: Ամեն ինչ կարող է պատահել, Այծեղջուրը դա գիտի և պատրաստ է արիաբար ընդունել ճակատագրի հարվածը: Եվ ընդունում է այդ ամենը՝ հուսալով, որ մոտ ապագայում այդ ամենը կավարտվի: Անպայման լավ կավարտվի: Սա չի նշանակում, որ Այծեղջուրը լավատես է: Սա նշանակում է, որ նա իր եղջյուրներով մտնում է, դեմ է առնում ցանկապատին և մանթրա է կարդում: «Ցանկապատը հավերժական չէ, ցանկապատը հավերժական չէ, քանդվիր, վայր ընկիր, Այծեղջուրն ուժեղ թռչուն է»: Եվ այդպես, ցանկապատը վայր է ընկնում, քանդվում է:


Ջրհոս

Ջրհոսն իր մասին շատ բարձր կարծիք ունենալով է տառապում: Խղճուկ, ոչնչություն մարդիկ արժանի չեն, որ իմանան իմ ցավի մասին: Եվ նրան թվում է, թե այդ խղճուկ, ոչնչություն մարդիկ անհանգստացած և հետաքրքրված են նրանով:


Ձուկ

 

Ձկները հաճույքով, հաճույք ստանալով են տառապում: Բացառված չէ, որ Ձկներն իրենց մեջ մտածում են, որ իրենք տառապել չեն սիրում: Բայց դա ինքնախաբեություն է: Իսկական Ձուկը կկառչի ցանկացած մանրուքից: Կառչել՝ նշանակում է տառապել: Լաց կլինի և կգնա խորտակվելու: Բայց այն, որ Ձուկը չի խեղդվում՝ դա պարզ է:



loading...