ԱՄՆ կոալիցիայի զոհն է դարձել Իրաքի և Սիրիայի 352 խաղաղ բնակիչ. Պենտագոն


ԱՄՆ կոալիցիայի զոհն է դարձել Իրաքի և Սիրիայի 352 խաղաղ բնակիչ. Պենտագոն
Ապրիլ 30 22:00 2017

Պենտագոնը հրապարակել է զեկույց, որում խոսվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Իրաքի և Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում 352 զոհի մասին՝ սկսած 2014 թվականի օգոստոսից գործողության մեկնարկից ի վեր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

«Ներկա պահին, համաձայն հասանելի տեղեկատվության, առնվազն 352 խաղաղ բնակիչներ են սպանվել գործողության մեկնարկից ի վեր ոչ կանխամտածված՝ կոալիցիայի հարվածների հետևանքով»,-ասվում է զեկույցի տեքստում։

Գերատեսչությունում նաև ցավակցություն են արտահայտել՝ կապված քաղաքացիական բնակչության շրջանում չկանխամտածված զոհերի հետ։