Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հախվերդյանը հրավիրում են համերգի


Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հախվերդյանը հրավիրում են համերգի
Ապրիլ 30 21:36 2017

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը մայիսի 12-ին հրավիրում է Ազատության հրապարակում կայանալիք համերգին: Կուսակցության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում է.«Զարուհի Փոստանջյանը և Ռուբեն Հախվերդյանը մայիսի 12-ին, ժամը 18:00-ին հրավիրում են մասնակցելու Ազատության հրապարակում կայանալիք համերգին, այնուհետև՝ հանրահավաք-երթին: Սիրով սպասում ենք ձեզ:»

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, նախընտրական քարոզարշավը մեկնարկել է ապրիլի 21-ից և տևելու է մինչև մայիսի 12-ը՝ ներառյալ, մայիսի 13-ին լռության օր է: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ «ԵԼՔ» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի, իսկ ՀՀԿ-ն՝ Տարոն Մարգարյանի: