«Երկիր Ծիրանի»-ի քարոզարշավն ավելի քիչ է լուսաբանվում, քան մյուս երկու ուժերինը. հայտարարություն


«Երկիր Ծիրանի»-ի քարոզարշավն ավելի քիչ է լուսաբանվում, քան մյուս երկու ուժերինը. հայտարարություն
Ապրիլ 30 21:26 2017

«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավն ավելի քիչ է լուսաբանվում, քան մյուս երկու ուժերինը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր Ծիրանի» կուսակցության մամուլի ծառայությունը։

Հայտարարության մեջ ասվում է.

«Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր զանգվածային լրատվության միջոցներով, ըստ մեր դիտարկումների և մոնիտորիգի արդյունքի, ընտրություններին մասնակցող մյուս երկու քաղաքական ուժերի քարոզարշավն ու մամլո հաղորդագրությունները լրատվամիջոցների կողմից լուսաբանվում են ավելի շատ եւ համակողմանի, քան` «Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավն ու մամլո հաղորդագրությունները:

Հարգելի գործընկերներ, ձեզանից ակնկալում և հորդորում ենք հավասարապես լուսաբանել նաևմեր կուսակցության քարոզարշավը, հակառակ դեպքում` ձեր կողմից ոչ անաչառ և խտրական լուսաբանումն ակնհայտորեն կվկայի որոշ լրատվամիջոցների շահագրգռությունը` մյուս երկու ուժերի քարոզարշավն առավել մանրամասն լուսաբանելու միջոցով փորձել ազդել հանրության տրամադրվածության վրա»։